Բրիտանիայի նախկին պաշտոնյան խոստովանել է, որ Արևմուտքը Սիրիայում պարտություն է կրել
Սիրիայում Բրիտանիայի նախկին դեսպանը խոստովանել է, որ այդ երկրում Արևմուտքի միլիտարիստական քաղաքականությունները ձախողել են:
Սիրիայում Բրիտանիայի նախկին դեսպան Փիթեր Ֆորդը, երեքշաբթի օրը ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում ասել է.«Բրիտանիան և իր գործընկերները Սիրիայում ոչ մի բաժին չեն ունենալու: Հավանական է, որ Բրիտանիան իր դեսպանատունը վերաբացելու համար հանդիպի Դամասկոսի կառավարության անհամաձայնությանը»:
Փիթեր Ֆորդը Սիրիայում Իրանի իսլամական հանրապետության դերակատարության մասին նշել է.«Իրանը մեծ դերակատարում ունեցավ Սիրիայից ահաբեկիչներին դուրս քշելու գործում և այժմ ներկա է Սիրիայի իրադարձություններում և շարունակելու է իր դերակատարությունը»:
Սիրիայում Բրիտանիայի նախկին դեսպանի խոսքով՝ Դամասկոս-Թեհրան-Մոսկվա կոալիցիան Սիրիայի ճակատամարտի հաղթողն է: «ԱՄՆ-ն և Բրիտանիան Սիրիայում հետապնդած իրենց բոլոր նպատակներում ձախողել են». հստակեցրել է նա:
Ահաբեկիչների հովանավորությամբ Սիրիայի օրինական կառավարությունը տապալելու 7-ամյա փորձերից ու անկարողությունից հետո,ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, 2018 թվականի դեկտեմբերի 19-ին հայտարարեց, որ շուտով Սիրիայից դուրս է բերելու ամերիկյան զորքերին: