ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հակառուսական հայտարարությունները լարվածություն են ստեղծում. Ռուսաստան
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ հակառուսական ռազմական սցենար իրագործելու համար ՆԱՏՕ-ի պատրաստության մասին այս կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությունը լարվածություն է ստեղծում:
Յենս Ստոլտենբերգն ավելի վաղ նորվեգական մի լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ եթե Ռուսաստանը կորցնի Միջին հեռահարության միջուկային հրթիռների արգելման մասին պայմանագրի (INF) խախտումը սրբագրելու համար փետրվար 2-ի համար նշանակված ժամկետը, ՆԱՏՕ-ն պատրաստ է լինելու օգտվել իր ռազմական կարողությունից:
Համաձայն Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, Ռուսաստանի ԱԳ նախարարությունն ուրբաթ օրը հանդես գալով մի հաղորդագրությամբ հայտարարել է. «Մոսկվայի դեմ ռազմական քայլի դիմելու համար ՆԱՏՕ-ի պատրաստության մասին Ստոլտենբերգի հայտարարությունն արգելք է հանդիսանում այդ կապակցությամբ կառուցողական բանակցությունների ճանապարհին»:
Յենս Ստոլտենբերգը նոյեմբերի 30-ին հայտարարեց, որ Ռուսաստանի նոր հրթիռները սպառնում են Եվրոպայի անվտանգությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ հոկտեմբերի 20-ին Ռուսաստանին մեղադրեց Միջին հեռահարության միջուկային հրթիռների արգելման մասին պայմանագրի (INF) խախտման մեջ և հայտարարեց, որ Վաշինգտոնը պատրաստվում է հրաժարվել այդ պայմանագրից: