Եվրոպական արդյունաբերական և տնտեսական կենտրոնները սպասում են SPV-ի գործադրմանը
Ռուս փորձագետը նշել է, որ շատ եվրոպական արդյունաբերական և տնտեսական կենտրոններ սպասում են Իրանի հետ ֆինանսական մեխանիզմի գործադրմանը:
Ռուսաստանի քաղաքական, ռազմական և տնտեսական փորձագետ Վլադիմիր Շազինը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է կատարի իր պարտավորությունները ՀԳՀԾ-ի պահպանման ուղղությամբ:
Շազինը հավելել է, որ եվրոպական ներդրողները և ընկերությունները փորձում են գործադրել ֆինանսական հատուկ մեխանիզմը, որպեսզի կարողանան շարունակել ընդլայնելու իրենց բիզնեսը Իրանի հետ:
Նա ասել է, որ ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանը լիովին հավատարիմ է իր պարտավորությունների կատարմանը, և Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը հաստատել է Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը Իրանի կենտրոնների ստուգման ժամանակ:
Եվրոպական երկրները խոստացել են պահպանել ապահովել միջուկային համաձայնությունը, ապահովելով Իրանի տնտեսական շահերը: