Գերմանիան հույս ունի, որ առաջիկա շաբաթների ընթացքում SPV-ն կվերջնականացվի
Գերմանիայի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ առաջիկա շաբաթների ընթացքում Ֆինանսական հատուկ նշանակության մեխանիզմը (SPV) կվերջնականացվի :
Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը, «Շպիգել» շաբաթաթերթին տված հարցազրույցում խոսել է ԱՄՆ-ի կառավարության քաղաքականությունների նկատմամբ Եվրոպայի արձագանքի մասին: «Եվրոպան շատ արագ աշխատում է Իրանի հետ ֆինանսական հատուկ մեխանիզմն (SPV) ամբողջացնելու համար». ասել է նախարարը:
Մաասը հավելել է.«Հուսով եմ այս մեխանիզմը առաջիկա շաբաթների ընթացքում կվերջնականացնենք: Ջանում ենք պարզել մեխանզիմի վերջնական անհրաժեշտությունները, ինչպես օրինակ դրա տեղակայման վայրը»:
Գերմանիայի ԱԳ նախարարն ընդգծել է.«Միակողմանիությանը դիմակայելու համար, պետք է ամրապնդենք ԱՄՆ-ին ընդդիմացող եվրոպական առանցքը»: