Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի ջանքերը ձախողել են. Ռուս պաշտոնատար
Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն ասել է. «Չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին ու խափանարարություններին, շատ երկրներ շարունակում են Իրանի հետ համագործակցությունը»:
Նիկոլայ Պատրուշևը, քննադատելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումն ասել է. «ԱՄՆ-ն մտածված կերպով ՀԳՀԾ-ին հարվածելու ուղղությամբ քայլեր է վերցնում»:
«Այդուհանդերձ Իրանի նավթի խոշոր գնորդները շարունակում են նավթ գնել Իրանից»,-հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը:
Պատրուշևն ընդգծել է. «Եվրոպան մի կողմից ձգտում է ընդլայնել Իրանի հետ տնտեսական հարաբերությունները և դրան զուգահեռ վախենում է Թեհրանի հետ համագործակցության պատճառով պատժամիջոցների հանդիպելուց»:
Նա հայտարարել է. «Մոսկվան հավատարիմ է Թեհրանի հանդեպ ստանձնած բոլոր պարտավորություններին: