Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի ջանքերը ձախողել են. Ռուս պաշտոնատար
https://parstoday.ir/hy/news/world-i103282-Իրանի_դեմ_ուղղված_ԱՄՆ_ի_ջանքերը_ձախողել_են._Ռուս_պաշտոնատար
Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն ասել է. «Չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին ու խափանարարություններին, շատ երկրներ շարունակում են Իրանի հետ համագործակցությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 16, 2019 08:58 Asia/Tehran
  • Իրանի դեմ ուղղված  ԱՄՆ-ի ջանքերը ձախողել են. Ռուս պաշտոնատար

Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն ասել է. «Չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին ու խափանարարություններին, շատ երկրներ շարունակում են Իրանի հետ համագործակցությունը»:

Նիկոլայ Պատրուշևը, քննադատելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումն ասել է. «ԱՄՆ-ն մտածված կերպով ՀԳՀԾ-ին հարվածելու ուղղությամբ քայլեր է վերցնում»:

«Այդուհանդերձ Իրանի նավթի խոշոր գնորդները շարունակում են նավթ գնել Իրանից»,-հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը:

Պատրուշևն ընդգծել է. «Եվրոպան մի կողմից ձգտում է ընդլայնել Իրանի հետ տնտեսական հարաբերությունները և դրան զուգահեռ վախենում է Թեհրանի հետ համագործակցության պատճառով պատժամիջոցների հանդիպելուց»:

Նա հայտարարել է. «Մոսկվան հավատարիմ է Թեհրանի հանդեպ ստանձնած բոլոր պարտավորություններին: