Լավրովը քննադատել է SPV-ի գործադրման հարցում Եվրոպայի հապաղումը
https://parstoday.ir/hy/news/world-i103323-Լավրովը_քննադատել_է_spv_ի_գործադրման_հարցում_Եվրոպայի_հապաղումը
Ռուսաստանի ԱԳ նախարարն ընդգծել է. «Մոսկվան Իրանի հետ Եվրոպայի ֆինանսական մասնավոր մեխանիզմ SPV-ի շահագործման ուղղությամբ որևէ առաջընթաց չի նկատում»:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունվար 17, 2019 00:50 Asia/Tehran
  • Լավրովը քննադատել է SPV-ի գործադրման հարցում Եվրոպայի հապաղումը

Ռուսաստանի ԱԳ նախարարն ընդգծել է. «Մոսկվան Իրանի հետ Եվրոպայի ֆինանսական մասնավոր մեխանիզմ SPV-ի շահագործման ուղղությամբ որևէ առաջընթաց չի նկատում»:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ռուսաստանի ԱԳ նախարարը չորեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է. «Չնայած ԱՄՆ-ի հրաժարվելուց հետո միջուկային համաձայնությունը պահպանելու ուղղությամբ Եվրոպայի խոստումներին, մինչ այսօր ֆինանսական մասնավոր  մեխանիզմի  գործադրման ուղղությամբ որևէ դրական առաջընթաց չի նկատվում»:

«ԱՄՆ-ի գլխավորությամբ շատ երկրներ չեն ցանկանում ընդունել, որ աշխարհը բազմաբևեռ է դառնում և շարունակում են իրենց տեսակետները թելադրել աշխարհին»,-հավելել է Ռուսաստանի ԱԳ նախարարը:

Լավրովը նաև ընդգծել է. «Վաշինգտոնը, թուլացնելով միջազգային կառույցներն ու կազմակերպությունները և խախտելով միջազգային օրենքները, շարունակում է պնդել իր միակողմանի սխալ քաղաքականության վրա և ոտնահարել միջազգային պայմանագրերն ու համաձայնագրերը»: