Լավրովն ու Մասը խորհրդակցել են Սիրիայի սահմանադրության հարցով
Ռուսաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարներն ընդգծել են Սիրիայի սահմանադրական հանձնաժողովի աշխատանքը շտապ սկսվելու անհրաժեշտությունը:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու նրա գերմանացի պաշտոնակից Հեյկո Մասն ուրբաթ օրը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Սիրիայի սահմանադրական հանձնաժողովի աշխատանքը շտապ սկսվելու անհրաժեշտությանն, ընդգծել են այդ երկրում ճգնաժամին վերջ տալու համար բոլոր կողմերի համագործակցության նշանակությունը:
«Առաջիկա օրերին Սիրիայի հարցով Ռուսաստանն առավել ընդլայնված բանակցություններ կունենա եվրոպական երկրների հետ»,-հայտարարել է Լավրովը:
Լավրովը նկատել է, որ իր գերմանացի պաշտոնակիցը բանակցություններում հատուկ ուշադրություն է ցուցաբերել Միջին հեռահարությամբ հրթիռների փորձարկումն արգելող պայմանագիր INF-ից ԱՄՆ-ի հրաժարման հարցին: Նա հավելել է. «Այդ համաձայնության խաթարումը միանշանակ լուրջ ու ավերիչ հետևանքներ կունենա»:
Գերմանիայի ԱԳ նախարարն է անդրադառնալով INF-ի նշանակությանն ասաց. «Այս պայմանագիրն ապահովում է Եվրոպայի անվտանգությունը և դրա պահպանման համար Եվրոպան պիտի գործադրի իր ողջ ջանքը»:
«Բեռլինը կարևոր է համարում Սիրիայի սահմանադրության վերամշակման հանձնաժողովը»,-հավելել է Հեյկո Մասը նկատելով, որ Սիրիայի հարցով կառուցողական զրույց է ունեցել Լավրովի հետ: