Չինաստանի ԱԳՆ խոսնակն ընդգծել է Սիրիայի ինքնիշխանության պահպանման անհրաժեշտությունը
Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակն ընդգծել է Սիրիայի ինքնիշխանության պահպանման անհրաժեշտությունը:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Հուա Չուն Ինգը Պեկինում կայացած մամլո ասուլիսի ժամանակ, արձագանքելով Սիոնիստական ռեժիմի բանակայինների կողմից Սիրիայում բանակի դիրքերի վրա իրականացված հարձակումներին, ընդգծել է.«Պետք է բոլոր կողմերը հարգեն Սիրիայի ինքնիշխանությունը»:
Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակը հավելել է.«Սիրիայի հարցի քաղաքական լուծումը առաջնահերթություն է և բոլոր շահագրիռ կողմերը պետք է հրաժարվեն Սիրիայում տիրող իրավիճակի սրմանը հանգեցնող ցանկացած քայլից և կառուցողական դերակատարությամբ հանդես գան Սիրիայի հարցերի քաղաքական լուծման և տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանն աջակցելու հարցում»:
Սիրիական լրատվամիջոցները երկուշաբթի առավոտյան տեղեկացրել են Սիոնիստական ռեժիմի կործանիչների կողմից Դամասկոսի որոշ շրջանների վրա իրականացված հարձակման մասին:
Իսրայելը մշտապես ահաբեկիչներին աջակցելու նպատակով հարձակվել է Սիրիայի բանակի դիրքերի ու ենթակառուցվածքների վրա: