Չինաստանի ԱԳՆ խոսնակն ընդգծել է Սիրիայի ինքնիշխանության պահպանման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i103516-Չինաստանի_ԱԳՆ_խոսնակն_ընդգծել_է_Սիրիայի_ինքնիշխանության_պահպանման_անհրաժեշտությունը
Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակն ընդգծել է Սիրիայի ինքնիշխանության պահպանման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2019 14:54 Asia/Tehran
  • Չինաստանի ԱԳՆ խոսնակն ընդգծել է Սիրիայի ինքնիշխանության պահպանման անհրաժեշտությունը

Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակն ընդգծել է Սիրիայի ինքնիշխանության պահպանման անհրաժեշտությունը:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Հուա Չուն Ինգը Պեկինում կայացած մամլո ասուլիսի ժամանակ, արձագանքելով Սիոնիստական ռեժիմի բանակայինների կողմից Սիրիայում բանակի դիրքերի վրա իրականացված հարձակումներին, ընդգծել է.«Պետք է բոլոր կողմերը հարգեն Սիրիայի ինքնիշխանությունը»:

Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակը հավելել է.«Սիրիայի հարցի քաղաքական լուծումը առաջնահերթություն  է և բոլոր շահագրիռ կողմերը պետք է հրաժարվեն Սիրիայում տիրող իրավիճակի սրմանը հանգեցնող ցանկացած քայլից և կառուցողական դերակատարությամբ հանդես գան Սիրիայի հարցերի քաղաքական լուծման և տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանն աջակցելու հարցում»:

Սիրիական լրատվամիջոցները երկուշաբթի առավոտյան տեղեկացրել են Սիոնիստական ռեժիմի կործանիչների կողմից Դամասկոսի որոշ շրջանների վրա իրականացված հարձակման մասին:

Իսրայելը մշտապես ահաբեկիչներին աջակցելու նպատակով հարձակվել է Սիրիայի բանակի դիրքերի ու ենթակառուցվածքների վրա: