Հունվար 23, 2019 17:33 Asia/Tehran
  • Մալայզիայի վարչապետ.«Սիոնիստական ռեժիմը ոճրագործ է»

Մալազիայի վարչապետը Սիոնիստական ռեժիմին անվանել է ոճրագործ ու բռնազավթիչ:

Վիեննայում ՄԱԿ-ի շենքում կայացած մամլո ասուլիսում, Մահաթիր Մոհամմադն ասել է.«Իսրայելի ռեժիմը հավատարիմ չէ միջազգային օրենքներին և  շարունակում է Պաղեստինյան տարածքներում սիոնիստաբնակ ավաններ կառուցել և ոճիրներ գործել»:

Մահաթիր Մոհամմադը հերթական անգամ  չի համաձայնել Իսրայելի կանանց լողի ազգային թիմի Մալայզիա այցելելուն և այդ երկրում անցկացվելիք աշխարհի պարա-լողի առաջնության մրցաշարին մասնակցելուն:

Մալազիայի վարչապետը նաև ընդգծել է.«Մալայզիան երբեք դիվանագիտական կապեր չի ունեցել Իսրայելի ռեժիմի հետ, ուստի իսրայելցիների մուտքը Մալայզիա արգելված է»:

«2019 թվականի աշխարհի առաջնության խաղերը կանցկացվեն 2019 թ. Հուլիսի 25-ից 4-ը, Մալայզիայի  Կուչինգ քաղաքում:

Մալայզիան Սիոնիստական ռեժիմի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի: 

 

Պիտակ