ԱՄՆ-ն նոր ռազմաբազա է կառուցում Սիրիայում
Չնայած Սիրիայից ամերիկացի զորայիններին դուրս բերելու մասին ԱՄՆ նախագահի հայտարարության, ԱՄՆ բանակը նոր ռազմաբազա է կառուցում Սիրիայի տարածքում:
Համաձայն ԻՌՆԱ-ի հաղորդման, սիրիական աղբյուրները հինգշաբթի գիշեր հայտարարեցին, որ սկսվել է Սիրիայի արևելյան Դեյր-էլ-Զոր նահանգի հարավ-արևելքում «Ալ-Բասիրա» ավանի մերձակայքում գտնվող այս ռազմաբազայի կառուցման աշխատանքը:
Ամերիկացի զորայինների այս ռազմաբազայի կառուցմամբ Եփրատի մյուս ափին՝ Ալ-Բոլիլ ավանում տեղակայված Սիրիայի բանակի ուժերը, հայտնվում են ամերիկացի զորայինների ուղիղ կրակի տակ:
ԱՄՆ-ն այս պահին 22 ռազմաբազա ունի Սիրիայի արևելքում ու հյուսիս-արևելքում:
Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական այս տեղաշարժերն այն պայմաններում են, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 19-ին հայտարարեց, որ այդ երկրի ուժերը 30-օրյա ժամանակամիջոցում հեռանալու են Սիրիայի տարածքից, սակայն հանդիպելով բացասական արձագանքի, հետագայում ընդգծեց, որ ամերիկացի ուժերի Սիրիայից դուրս բերումը կատարվելու է 120-օրյա ժամանակամիջոցում: