Թրամփը ներքին պատերազմի շեփոր է հնչեցնում Վենեսուելայում. Հոսեյն Ամիր Աբդոլլահյան
https://parstoday.ir/hy/news/world-i103674-Թրամփը_ներքին_պատերազմի_շեփոր_է_հնչեցնում_Վենեսուելայում._Հոսեյն_Ամիր_Աբդոլլահյան
Միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ասել է. «Թրամփն իր միջամտությունները շարունակելով և բացահայտորեն շահարկելով Վենեսուելայում ներքին վիճակն ավելի է սրում այդ երկրում սկսված ներքին պատերազմն ու խռովությունները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2019 12:30 Asia/Tehran
  • Թրամփը ներքին պատերազմի շեփոր է հնչեցնում Վենեսուելայում.  Հոսեյն Ամիր Աբդոլլահյան

Միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ասել է. «Թրամփն իր միջամտությունները շարունակելով և բացահայտորեն շահարկելով Վենեսուելայում ներքին վիճակն ավելի է սրում այդ երկրում սկսված ներքին պատերազմն ու խռովությունները»:

Համաձայն ԻԻՀ ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնական Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, համացանցում գրել է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հովանավորում ժողովրդավարության հանդեպ հարգանքն ու  ընդդիմությանն ազգային երկխոսության կոչ չի անում, ինչն ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցներ երկակի ստանդարտի հետևող քաղաքականության վկայությունն է»:

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, հակադարձելով ԱՄՆ-ի միջամտություններին, խզեց ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և հայտարարեց. «Ամերիկացի դիվանագետները 72 ժամերի ընթացքում պիտի լքեն Վենեսուելայի տարածքը»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, միջամտելով Վենեսուելայի ներքին հարցերին, սպառնացել է այդ երկրի օրինական կառավարությանը և իր աջակցությունն է հայտնել Խոան Գուայդային: