Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է Իրանի հետ առևտրի մասնավոր նախագծին
https://parstoday.ir/hy/news/world-i103766-Ֆրանսիայի_էկոնոմիկայի_նախարարն_անդրադարձել_է_Իրանի_հետ_առևտրի_մասնավոր_նախագծին
Ֆրանսիայի էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարը տեղեկացրել է առաջիկա օրերին Իրանի հետ առևտրի մասնավոր մեխանիզմի գործադրման հանձնվելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 28, 2019 04:08 Asia/Tehran
  • Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է Իրանի հետ առևտրի մասնավոր նախագծին

Ֆրանսիայի էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարը տեղեկացրել է առաջիկա օրերին Իրանի հետ առևտրի մասնավոր մեխանիզմի գործադրման հանձնվելու մասին:

Համաձայն «Ռոյտերզ»-ի հաղորդման, Բրունո Լը Մերը կիրակի օրն ասել է. «Մասնավոր մեխանիզմը եվրոպացիներին հնարավորություն է տալիս չնայած Իրանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին շարունակել Թեհրանի հետ առևտուրը»:

«Բրիտանիան, Գերմանիան ու Ֆրանսիան առաջիկա օրերին կհայտարարեն Իրանի հետ առևտրի համար եվրոպական ֆինանսական անկախ կառույցի աշխատանքի մեկնարկի մասին»,-հայտարարել է Ֆրանսիայի էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարը:

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի ու անօրինական հրաժարումից հետո, եվրոպական երկրները ցանկություն հայտնեցին պահպանել միջազգային այդ համաձայնությունը և Իրանին կոչ արեցին չնայած ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելուն, հավատարիմ մնալ համաձայնությանը:

ՀԳՀԾ-ի պահպանման շուրջ Իրանի ու ԵՄ-ի բանակցություններն առանց որոշակի արդյունքի հանգելու շարունակվում են: