Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է Իրանի հետ առևտրի մասնավոր նախագծին
Ֆրանսիայի էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարը տեղեկացրել է առաջիկա օրերին Իրանի հետ առևտրի մասնավոր մեխանիզմի գործադրման հանձնվելու մասին:
Համաձայն «Ռոյտերզ»-ի հաղորդման, Բրունո Լը Մերը կիրակի օրն ասել է. «Մասնավոր մեխանիզմը եվրոպացիներին հնարավորություն է տալիս չնայած Իրանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին շարունակել Թեհրանի հետ առևտուրը»:
«Բրիտանիան, Գերմանիան ու Ֆրանսիան առաջիկա օրերին կհայտարարեն Իրանի հետ առևտրի համար եվրոպական ֆինանսական անկախ կառույցի աշխատանքի մեկնարկի մասին»,-հայտարարել է Ֆրանսիայի էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարը:
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի ու անօրինական հրաժարումից հետո, եվրոպական երկրները ցանկություն հայտնեցին պահպանել միջազգային այդ համաձայնությունը և Իրանին կոչ արեցին չնայած ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելուն, հավատարիմ մնալ համաձայնությանը:
ՀԳՀԾ-ի պահպանման շուրջ Իրանի ու ԵՄ-ի բանակցություններն առանց որոշակի արդյունքի հանգելու շարունակվում են: