Մոսկվան վերստին մտահոգություն է հայտել Վենեսուելայի նկատմամբ արևմուտքի կողմնորոշման կապակցությամբ
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը մտահոգություն է հայտնել Վենեսուելայի օրինական կառավարության դեմ արևմտյան երկրների վարած քաղաքականությունների և այդ երկրի ներքին գործերին միջամտության կապակցությամբ: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է.«Մի շարք եվրոպական մայրաքաղաքներից տեղեկություններ են լսվում, որ Կարակասի օրինական կառավարության համար ութօրյա վերջնագիր են ներկայացրել Վենեսուելայում ընտրություններ անցկացնելու համար»:
«Այդ համադրված պահանջներն արծարծվել են ԱՄՆ-ի ցանկությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գումարած նիստից մի քանի ժամ անց, ինչը ցույց է տալիս, որ այդ եվրոպական պահանջների արանքում դժվար է չտեսնել ԱՄՆ-ի ռեժիսորությունը». ասված է Ռուսաստանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը Մոսվկայի պատրաստակամությունն է հայտնել Վենեսուելայում խաղաղության ապահովման և այդ երկրում սոցիալական ու տնտեսական հարցերի արագ կարգավորման նպատակով այդ երկրի քաղաքական ուժերի փոխնբռնման գալու հարցում օգնելու համար: