Ռուսաստանը զգուշացրել է Վենեսուելայում ԱՄՆ-ի ռազմական միջամտության կապակցությամբ
Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը երեքշաբթի գիշեր արևմտյան երկրներին կոչ է արել հեռու մնալ Վենեսուելայում ռազմական միջամտությունն արդյունավետ լինելու մասին ցանկացած տեսակի նախագծից, գաղափարից կամ տեսությունից:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Սերգեյ Ռյաբկովը «Սպուտնիկ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է. «Ռուսաստանը հայտարարում է իր լիարժեք պատրաստակամությունը՝ Վենեսուելայում բախվող կողմերի միջև երկխոսության կայացման համար»:
Ամերիկացի պաշտոնատարներն, այդ թվում Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնը, վերջին օրերին Վենեսուելայի օրինական իշխանություններին բազմիցս սպառնացել են ռազմական հարձակմամբ:
Խուան Գուայդոն, վայելելով ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների լիարժեք աջակցությունը, նախորդ չորեքշաբթի իրեն Վենեսուելայի նախագահ հռչակեց, ինչը Վենեսուելայի կառավարությունն ու ժողովուրդը նախագահի Նիկոլաս Մադուրոյի դեմ հեղաշրջում կոչեցին:
ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցներն աջակցելով Խուան Գուադոյին, նպատակ ունեն հեղաշրջում իրականացնել Վենեսուելայում:
Շատ երկրներ այդ թվում Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը, Կուբան, Թուրքիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը և Ուրուգվայը դատապարտել են ԱՄՆ-ի այդ քայլը և ընդգծել են Վենեսուելայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հանդեպ հարգանքի անհրաժեշտությունը:
Վերջին ամիսներին Վենեսուելան ընդդիմության կողմից հրահրվող անհանդարտությունների ու անկարգությունների ականատես է: Վենեսուելայի կառավարության ընդդիմադիրները պահանջում են Նիկոլաս Մադուրոյի հրաժարականը:
Վաշինգտոնն իր հերթին պատժամիջոցներ սահմանելով և աջակցելով Վենեսուելայի կառավարության ընդդիմադիրներին, փորձում է կործանել հակաամերիկյան կողմնորոշում ունեցող այդ երկրի օրինական իշխանությանը: