Ռուսաստանը զգուշացրել է Վենեսուելայում ԱՄՆ-ի ռազմական միջամտության կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i103842-Ռուսաստանը_զգուշացրել_է_Վենեսուելայում_ԱՄՆ_ի_ռազմական_միջամտության_կապակցությամբ
Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը երեքշաբթի գիշեր արևմտյան երկրներին կոչ է արել հեռու մնալ Վենեսուելայում ռազմական միջամտությունն արդյունավետ լինելու մասին ցանկացած տեսակի նախագծից, գաղափարից կամ տեսությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 30, 2019 08:47 Asia/Tehran
  • Ռուսաստանը զգուշացրել է Վենեսուելայում ԱՄՆ-ի ռազմական միջամտության կապակցությամբ

Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը երեքշաբթի գիշեր արևմտյան երկրներին կոչ է արել հեռու մնալ Վենեսուելայում ռազմական միջամտությունն արդյունավետ լինելու մասին ցանկացած տեսակի նախագծից, գաղափարից կամ տեսությունից:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Սերգեյ Ռյաբկովը «Սպուտնիկ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է. «Ռուսաստանը հայտարարում է իր լիարժեք պատրաստակամությունը՝ Վենեսուելայում բախվող կողմերի միջև երկխոսության կայացման համար»:

Ամերիկացի պաշտոնատարներն, այդ թվում Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնը, վերջին օրերին  Վենեսուելայի օրինական իշխանություններին բազմիցս սպառնացել են ռազմական հարձակմամբ:

Խուան Գուայդոն, վայելելով ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների լիարժեք աջակցությունը, նախորդ չորեքշաբթի  իրեն Վենեսուելայի նախագահ հռչակեց, ինչը Վենեսուելայի կառավարությունն ու ժողովուրդը նախագահի Նիկոլաս Մադուրոյի դեմ հեղաշրջում կոչեցին:

ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցներն աջակցելով Խուան Գուադոյին, նպատակ ունեն հեղաշրջում իրականացնել Վենեսուելայում:

Շատ երկրներ այդ թվում Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը, Կուբան, Թուրքիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը և Ուրուգվայը դատապարտել են ԱՄՆ-ի այդ քայլը և ընդգծել են Վենեսուելայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հանդեպ հարգանքի անհրաժեշտությունը:

Վերջին ամիսներին Վենեսուելան ընդդիմության կողմից հրահրվող անհանդարտությունների ու անկարգությունների ականատես է: Վենեսուելայի կառավարության ընդդիմադիրները  պահանջում են Նիկոլաս Մադուրոյի հրաժարականը:

Վաշինգտոնն իր հերթին պատժամիջոցներ սահմանելով և աջակցելով Վենեսուելայի կառավարության ընդդիմադիրներին, փորձում է կործանել հակաամերիկյան կողմնորոշում ունեցող այդ երկրի օրինական իշխանությանը: