Իրանը շարունակում է հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ին. Ամանո
https://parstoday.ir/hy/news/world-i103870-Իրանը_շարունակում_է_հավատարիմ_մնալ_ՀԳՀԾ_ին._Ամանո
ԱԷՄԳ-ի գերատեսուչն ընդգծել է. «ԻԻՀ-ն շարունակում է գործադրել ՀԳՀԾ-ի շրջանակում ստանձնած պարտավորությունները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2019 04:11 Asia/Tehran
  • Իրանը շարունակում է հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ին. Ամանո

ԱԷՄԳ-ի գերատեսուչն ընդգծել է. «ԻԻՀ-ն շարունակում է գործադրել ՀԳՀԾ-ի շրջանակում ստանձնած պարտավորությունները»:

Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, ԱԷՄԳ-ի գերատեսուչ Յուկիա Ամանոն չորեքշաբթի օրն ասել է. «Իրանը գործադրում է ՀԳՀԾ-ի շրջանակում ստանձնած իր պարտավորությունները»:

«ԱԷՄԳ-ն նույնպես շարունակում է ՀԳՀԾ-ի շրջանակներում Իրանի ստանձնած պարտավորությունների իրագործման ստուգումն ու վերահսկողությունը»,-հավելել է Յուկիա Ամանոն:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մայիսի 8-ին ոտնահարելով ՀԳՀԾ-ի շրջանակներում Վաշինգտոնի ստանձնած պարտավորությունները, միակողմանի կերպով լքեց ՀԳՀԾ-ն և հայտարարեց Իրանի դեմ միջուկային պատժամիջոցների վերականգնման մասին: