Ամերիկացի սենատորը քննադատել է Իրանի հետ Եվրոպական ֆինանսական մեխանիզմի ստեղծումը
https://parstoday.ir/hy/news/world-i103914-Ամերիկացի_սենատորը_քննադատել_է_Իրանի_հետ_Եվրոպական_ֆինանսական_մեխանիզմի_ստեղծումը
ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի Հանրապետական սենատոր Թոմ Քաթենը Եվրոպային մեղադրել է Իրանի հետ հատուկ ֆինանսական մեխանիզմի ստեղծման համար:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Փետրվար 01, 2019 07:29 Asia/Tehran
  • Ամերիկացի սենատորը քննադատել է Իրանի հետ Եվրոպական ֆինանսական մեխանիզմի ստեղծումը

ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի Հանրապետական սենատոր Թոմ Քաթենը Եվրոպային մեղադրել է Իրանի հետ հատուկ ֆինանսական մեխանիզմի ստեղծման համար:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Թոմ Քաթանը հինգշաբթի Twitter- ում գրել է, որ նման քայլը նշանակում է, որ Եվրոպան հանձնվել է Իրանի ցանկություններին:

Թոմ Քաթանը հավելել է, որ եվրոպացի գործընկերները պետք է ուշադրություն դարձնեն բալիստիկ հրթիռները զարգացնելուն ուղղված Իրանի ջանքերին, եւ Իրանին հանձնվելու փոխարեն, համախմբվեն այդ երկրի դեմ: 

Գերմանիայի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Հեյկո Մաասը, Ջերեմի Հանթնն ու Ժան-Իվ Լը Դրիանը, Բուխարեստում ԵՄ ԱԳ նախարարների նիստից հետո  հանդես գալով համատեղ հաղորդագրությամբ, պաշտոնապես հայտարարեցին Իրանի հետ ԵՄ-ի ֆինանսական մեխանիզմի՝ INSTEX-ի  գործադրման մասին: