ԵՄ ներկայացուցիչ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը հեշտ չէ
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչն ասել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը դժվար է:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Բրյուսելում կայացած «Ղարաբաղյան հակամարտությունը և խաղաղության օգուտները» թեմայով հանդիպման ժամանակ, Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Թոյվո Քլարը կարևորել է հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու շարունակական ջանքերի անհրաժեշտությունը:
Հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանի ու Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը:
Բեռլինի տնտեսական հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրեն Ռիկարդո Ջուչին ասել է.«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային տնտեսական զարգացման վրա»:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությունը մինչ այժմ ձախողվել է: