Փարիզում «դեղին բաճկոնավորների» ակցիայի ընթացքում ձերբակալվել է 33 մարդ
https://parstoday.ir/hy/news/world-i104002-Փարիզում_դեղին_բաճկոնավորների_ակցիայի_ընթացքում_ձերբակալվել_է_33_մարդ
Փարիզում «դեղին բաճկոնավորների» հակակապիտալիստական շարժման ցույցերի ընթացքում ձերբակալվել է 33 մարդ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2019 13:43 Asia/Tehran
  • Փարիզում «դեղին  բաճկոնավորների» ակցիայի ընթացքում ձերբակալվել  է 33 մարդ

Փարիզում «դեղին բաճկոնավորների» հակակապիտալիստական շարժման ցույցերի ընթացքում ձերբակալվել է 33 մարդ:

Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության հաղորդման համաձայն՝ բողոքելով այդ երկրի ոստիկանության բռնությունների դեմ, «դեղին բաճկոնավորների» շարժման ցույցերի ընթացքում, երկու հոգի վիրավորվել է: 

Սա «դեղին բաճկոնավորներ»-ի 12-րդ ակցիան է:

Ֆրանսիայի ՆԳ նախարարությունը հստակեցրել է.«Շաբաթ օրը հատկապես Փարիզ և Բորդո քաղաքներում  անցկացված ցույցերի ավարտին, բախումներ տեղի ունեցան ոստիկանության ու ցուցարարների միջև»:

Ըստ հաղորդման՝ ակցիային մասնակցել էր 58 հազար 600 մարդ: Նախորդ շաբաթվա համեմատ, 60 հազարով նվազել էր ցուցարարների թիվը:

Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում, 2018 թվականի նոյեմբերի 17-ից բախումներ են ընթանում ոստիկանության և «դեղին բաճկոնավորների» ակցիայի մասնակիցների միջև, որոնք բողոքում են այդ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի կառավարության տնտեսական քաղաքականությունների, ներառյալ՝ վառելիքի հարկերի ավելացման դեմ: