Փարիզում «դեղին բաճկոնավորների» ակցիայի ընթացքում ձերբակալվել է 33 մարդ
Փարիզում «դեղին բաճկոնավորների» հակակապիտալիստական շարժման ցույցերի ընթացքում ձերբակալվել է 33 մարդ:
Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության հաղորդման համաձայն՝ բողոքելով այդ երկրի ոստիկանության բռնությունների դեմ, «դեղին բաճկոնավորների» շարժման ցույցերի ընթացքում, երկու հոգի վիրավորվել է:
Սա «դեղին բաճկոնավորներ»-ի 12-րդ ակցիան է:
Ֆրանսիայի ՆԳ նախարարությունը հստակեցրել է.«Շաբաթ օրը հատկապես Փարիզ և Բորդո քաղաքներում անցկացված ցույցերի ավարտին, բախումներ տեղի ունեցան ոստիկանության ու ցուցարարների միջև»:
Ըստ հաղորդման՝ ակցիային մասնակցել էր 58 հազար 600 մարդ: Նախորդ շաբաթվա համեմատ, 60 հազարով նվազել էր ցուցարարների թիվը:
Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում, 2018 թվականի նոյեմբերի 17-ից բախումներ են ընթանում ոստիկանության և «դեղին բաճկոնավորների» ակցիայի մասնակիցների միջև, որոնք բողոքում են այդ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի կառավարության տնտեսական քաղաքականությունների, ներառյալ՝ վառելիքի հարկերի ավելացման դեմ: