Փետրվար 04, 2019 12:18 Asia/Tehran
  • Հարավային Կորեան վերսկսել է Իրանից գազային կոնդեսանտների գնումը

Հարավային Կորեայի լրատվամիջոցները հաղորդել են, որ այդ երկրի նավթային խոշոր ընկերությունները վերսկսել են Իրանից գազային կոնդեսանտների գնումը:

Հարավային Կորեայի Hyundai Oil Bank, Sk Trading International և Հանուա Թոթալ ընկերությունները 2019թ. փետրվարից վերսկսում են Իրանից գազային կոնդեսանտների գնումը:

Hyundai Oil Bank ընկերությունը հայտարարել է, որ Իրանից գնելու է երկու միլիոն բարել գազային կոնդեսանտ:

Հարավային Կորեայի նավթընկերությունները, ԱՄՆ-ի շրջափակումների պատճառով, սեպտեմբերից դադարեցրել էին Իրանից գազային կոնդեսանտների գնումը:

ՀԳՀԾ-ի միջուկային համաձայնությունից դուրս գալով, ԱՄՆ-ը վերսկսեց Իրանի դեմ պատժամիջոցները , սակայն իրանական նավթի ու այլ արտադրանքների շատ գնորդներ դեռ շարունակում են Թեհրանի հետ համագործակցությունը

Պիտակ