Իրանի պատժամիջոցներից բացառումը չի երկարաձգվելու. Բրայան Հուք
https://parstoday.ir/hy/news/world-i104127-Իրանի_պատժամիջոցներից_բացառումը_չի_երկարաձգվելու._Բրայան_Հուք
ԱՄՆ պետքարտուղարության Իրանի ակտի խմբի նախագահն ասել է, որ այդ երկրի կառավարությունը մտադրություն չունի երկարաձգել Իրանի պատժամիջոցներից որոշ երկրների բացառելու ժամկետը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 07, 2019 07:20 Asia/Tehran
  • Իրանի պատժամիջոցներից բացառումը չի երկարաձգվելու. Բրայան Հուք

ԱՄՆ պետքարտուղարության Իրանի ակտի խմբի նախագահն ասել է, որ այդ երկրի կառավարությունը մտադրություն չունի երկարաձգել Իրանի պատժամիջոցներից որոշ երկրների բացառելու ժամկետը:

ԱՄՆ պետքարտուղարության Իրանի ակտի խմբի նախագահ Բրայան Հուքը, Ճապոնիա կատարած ուղևորության ընթացքում, NHK հեռուստակայանին տված հարցազրույցում հայտարարել է. «ԱՄՆ-ն մտադիր է հնարավորինս շուտ զրոյի հասցնել Իրանի նավթի արտահանումը»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի մայիսին հայտարարեց Իրանի հետ միջուկային համաձայնությունը լքելու մասին և այնուհետև երկու փուլերով վերականգնեց Իրանի դեմ պատժամիջոցները:

ԱՄՆ-ն, չկարողանալով իրագործել Իրանի նավթի արտահանումը զրոյացնելու քաղաքականությունը, Չինաստանին, Հնդկաստանից, Իտալիային, Հունաստանին, Ճապոնիային, Հարավային Կորեային, Թաիվանին ու Թուրքիային բացառեց Իրանի հետ նավթային փոխանակումների համար սահմանված պատժամիջոցներից:

Վաշինգտոնը 2018 թվականի նոյեմբերից գործադրման է հանձնել Իրանի դեմ պատժամիջոցները և այս ընթացքում Իրանի նավթը գնող ութ երկրների վեց ամսով բացառել է այդ պատժամիջոցներից: