Ռուսաստանը զգուշացրել է ԱՄՆ-ին՝ Վենեսուելայում ռազմական միջամտություն կատարելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i104143-Ռուսաստանը_զգուշացրել_է_ԱՄՆ_ին_Վենեսուելայում_ռազմական_միջամտություն_կատարելու_կապակցությամբ
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը զգուշացրել է ԱՄՆ-ին՝ Վենեսուելայում ռազմական միջամտություն կատարելու կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2019 12:42 Asia/Tehran
  • Ռուսաստանը զգուշացրել է ԱՄՆ-ին՝ Վենեսուելայում ռազմական միջամտություն կատարելու կապակցությամբ

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը զգուշացրել է ԱՄՆ-ին՝ Վենեսուելայում ռազմական միջամտություն կատարելու կապակցությամբ:

Սպուտնիկ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հինգշաբթի օրը հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է, որ ԱՄՆ-ի կառավարության կողմից Վենեսուելայի դեմ ռազմական տարբերակի կիրառումը վատագույն սցենարը կարող է լինել և աղետալի հետևանքներ է ունենալու:

ՌԴ Արտգործնախարարությունն ընդգծել է. «Վաշինգտոնը պետք է գիտակցի, որ Կարակասի նկատմամբ իր ուղեգիծն ընդունելի այլընտրանք ունի»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, կիրակի օրը CBS հեռուստակայանին տված հարցազրույցում, հայտարարել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության դեմ ռազմական ուժի կիրառումը Վաշինգտոնի սեղանին դրված տարբերակներից մեկն է: