Ռուսաստանը զգուշացրել է ԱՄՆ-ին՝ Վենեսուելայում ռազմական միջամտություն կատարելու կապակցությամբ
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը զգուշացրել է ԱՄՆ-ին՝ Վենեսուելայում ռազմական միջամտություն կատարելու կապակցությամբ:
Սպուտնիկ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հինգշաբթի օրը հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է, որ ԱՄՆ-ի կառավարության կողմից Վենեսուելայի դեմ ռազմական տարբերակի կիրառումը վատագույն սցենարը կարող է լինել և աղետալի հետևանքներ է ունենալու:
ՌԴ Արտգործնախարարությունն ընդգծել է. «Վաշինգտոնը պետք է գիտակցի, որ Կարակասի նկատմամբ իր ուղեգիծն ընդունելի այլընտրանք ունի»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, կիրակի օրը CBS հեռուստակայանին տված հարցազրույցում, հայտարարել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության դեմ ռազմական ուժի կիրառումը Վաշինգտոնի սեղանին դրված տարբերակներից մեկն է: