Խուան Գուայդոն ողջունել է Վենեսուելայի վրա ԱՄՆ-ի հարձակման մասին հայտարարությունը
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստվում է ԱՄՆ-ին ռազմական հարվածի թույլտվություն տալ՝ Մադուրոյի իշխանությունը տապալելու համար:
«Ֆրանս Փրես»-ին տված հարցազրույցում, Գուայդոն հաստատելով Վենեսուելայում ԱՄՆ-ի ռազմական միջամտության հավանականությունն ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստվում է թույլատրել ԱՄՆ-ի ռազմական միջամտությունը, որպեսզի Նիկոլաս Մադուրոյին ստիպի հեռանալ նախագահի պաշտոնից:
Խուան Գուայդոն ասել է, որ այս քայլով նպատակ ունի վերջ դնել Վենեսուելայի ճգնաժամին:
Հունվարի 23-ին, ապօրինի քայլով և ԱՄՆ-ի, Եվրոպայի ու տարածաշրջանի որոշ երկրների կանաչ ազդանշանով, Վենեսուելայի ընդդիմադիրների առաջնորդ Խուան Գուայդոն ինքն իրեն այս երկրի նախագահ հռչակեց:
Չինաստանը, Մեքսիկան, Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը և մի շարք այլ երկրներ հայտարարել են որ աջակցում են Վենեսուելայի օրինական նախագահ Նիկոլաս Մադուրոյին: