Խուան Գուայդոն ողջունել է Վենեսուելայի վրա ԱՄՆ-ի հարձակման մասին հայտարարությունը
https://parstoday.ir/hy/news/world-i104201-Խուան_Գուայդոն_ողջունել_է_Վենեսուելայի_վրա_ԱՄՆ_ի_հարձակման_մասին_հայտարարությունը
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստվում է ԱՄՆ-ին ռազմական հարվածի թույլտվություն տալ՝ Մադուրոյի իշխանությունը տապալելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2019 07:35 Asia/Tehran
  • Խուան Գուայդոն ողջունել է Վենեսուելայի վրա ԱՄՆ-ի հարձակման մասին հայտարարությունը

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստվում է ԱՄՆ-ին ռազմական հարվածի թույլտվություն տալ՝ Մադուրոյի իշխանությունը տապալելու համար:

«Ֆրանս Փրես»-ին տված հարցազրույցում, Գուայդոն հաստատելով Վենեսուելայում ԱՄՆ-ի ռազմական միջամտության հավանականությունն ասել է, որ  անհրաժեշտության դեպքում պատրաստվում  է թույլատրել ԱՄՆ-ի ռազմական միջամտությունը, որպեսզի Նիկոլաս Մադուրոյին ստիպի հեռանալ նախագահի պաշտոնից:

Խուան Գուայդոն ասել է, որ այս քայլով նպատակ ունի  վերջ դնել Վենեսուելայի ճգնաժամին:

Հունվարի 23-ին, ապօրինի քայլով և ԱՄՆ-ի, Եվրոպայի ու տարածաշրջանի որոշ երկրների կանաչ ազդանշանով, Վենեսուելայի ընդդիմադիրների առաջնորդ Խուան Գուայդոն ինքն իրեն այս երկրի նախագահ հռչակեց:

Չինաստանը, Մեքսիկան, Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը և  մի շարք այլ  երկրներ հայտարարել են որ աջակցում են Վենեսուելայի օրինական նախագահ Նիկոլաս Մադուրոյին: