Ռուսաստանը Վենեսուելայի աջակցման հարցով բանաձև կներկայացնի ՄԱԿ-ի ԱԽ-ին
Ռուսաստանը մտադիր է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին ներկայացնել Վենեսուելայի հարցով սաջակցման բանաձև:
«Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության լատիամերիկայն բաժինը մի հաղորդագրոթյամբ հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին կներկայացնի Վենեսուելայի աջակցման հարցով պատրաստված բանաձևը:
«Մոսկվան ողջունում է քաղաքական կարգավորմանն ուղղված բոլոր նախաձեռնություններն, այդ թվում նաև բոլոր քաղաքական խմբերի հետ բանակցության մեխանիզմը», - նշվում է ռուսական բանաձևի փաստաթղթում:
Միևնույն ժամանակ, ամերիկյան կողմը բանաձև է մշակում՝ Վենեսուելայում նախագահական նոր ընտրությունների կազմակերպման համար:
Հունվարի 23-ին, ապօրինի քայլով և ԱՄՆ-ի, Եվրոպայի ու տարածաշրջանի որոշ երկրների կանաչ ազդանշանով, Վենեսուելայի ընդդիմադիրների առաջնորդ Խուան Գուայդոն ինքն իրեն այս երկրի նախագահ հռչակեց: