Մի խումբ ամերիկացի օրենսդիրներ զգուշացրել են Վենեսուելայում ռազմական միջամտության կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i104252-Մի_խումբ_ամերիկացի_օրենսդիրներ_զգուշացրել_են_Վենեսուելայում_ռազմական_միջամտության_կապակցությամբ
ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ դեմոկրատական ներկայացուցիչներ զգուշացրել են Վենեսուելայում կառավարության ընդդիմադիրներին աջակցելու նպատակով ԱՄՆ-ի ցանկացած ռազմական միջամտության կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 10, 2019 14:33 Asia/Tehran
  • Մի խումբ ամերիկացի օրենսդիրներ զգուշացրել են Վենեսուելայում ռազմական միջամտության կապակցությամբ

ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ դեմոկրատական ներկայացուցիչներ զգուշացրել են Վենեսուելայում կառավարության ընդդիմադիրներին աջակցելու նպատակով ԱՄՆ-ի ցանկացած ռազմական միջամտության կապակցությամբ:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Զինված ուժերի կոմիտեի անդամ Ռո Խաննան, իր թուիթերյան իր էջում խոսքն ուղղելով Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին,ով հովանավորվում է ԱՄՆ-ի կողմից, գրել է.«Պարոն Գուայդո դուք չեք կարող Վենեսուելայում ԱՄՆ-ին ռազմական միջատմության թույլտվություն տալ , քանի որ նման թույլտվություն միայն ԱՄՆ-ի Կոնգրեսին է վերապահված և մենք երբեք դա չենք անելու»:

Դեմ գնալով Գուայդոյի Վենեսուելայի նախագահ հռչակվելուն, Ռո Խաննան հավելել է.«Ոչ ոք չի հերքում Վենեսուելայում տիրող տնտեսական ծանր իրավիճակը, բայց չպետք է այնպիսի քայլ անել, որն այդ երկրում կհանգեցնի քաղաքացիական պատերազմի»: 

Ռոխաննան հստակեցրել է.«Իրողությունն այն է, որ ԱՄՆ-ն Սիրիայի ու Լիբիայի նման երկրներում միջամտություն կատարեց և այդ երկրներում իրավիճակն ավելի վատացավ»: 

Նշենք, որ Վենեսուելայի ընդդիմադիրների առաջնորդ Խուան Գուայդոն, 2019 թվականի հունվարի 23-ին ԱՄՆ-ի կառավարության բացահայտ աջակցությամբ, իրեն հռչակեց Վենեսուելայի նախագահ: