Մի խումբ ամերիկացի օրենսդիրներ զգուշացրել են Վենեսուելայում ռազմական միջամտության կապակցությամբ
ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ դեմոկրատական ներկայացուցիչներ զգուշացրել են Վենեսուելայում կառավարության ընդդիմադիրներին աջակցելու նպատակով ԱՄՆ-ի ցանկացած ռազմական միջամտության կապակցությամբ:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Զինված ուժերի կոմիտեի անդամ Ռո Խաննան, իր թուիթերյան իր էջում խոսքն ուղղելով Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին,ով հովանավորվում է ԱՄՆ-ի կողմից, գրել է.«Պարոն Գուայդո դուք չեք կարող Վենեսուելայում ԱՄՆ-ին ռազմական միջատմության թույլտվություն տալ , քանի որ նման թույլտվություն միայն ԱՄՆ-ի Կոնգրեսին է վերապահված և մենք երբեք դա չենք անելու»:
Դեմ գնալով Գուայդոյի Վենեսուելայի նախագահ հռչակվելուն, Ռո Խաննան հավելել է.«Ոչ ոք չի հերքում Վենեսուելայում տիրող տնտեսական ծանր իրավիճակը, բայց չպետք է այնպիսի քայլ անել, որն այդ երկրում կհանգեցնի քաղաքացիական պատերազմի»:
Ռոխաննան հստակեցրել է.«Իրողությունն այն է, որ ԱՄՆ-ն Սիրիայի ու Լիբիայի նման երկրներում միջամտություն կատարեց և այդ երկրներում իրավիճակն ավելի վատացավ»:
Նշենք, որ Վենեսուելայի ընդդիմադիրների առաջնորդ Խուան Գուայդոն, 2019 թվականի հունվարի 23-ին ԱՄՆ-ի կառավարության բացահայտ աջակցությամբ, իրեն հռչակեց Վենեսուելայի նախագահ: