Լավրով.«ԱՄՆ-ն ամոթ չի զգում Վենեսուելայի հարցում»
https://parstoday.ir/hy/news/world-i104307-Լավրով._ԱՄՆ_ն_ամոթ_չի_զգում_Վենեսուելայի_հարցում
Քննադատելով Վենեսուելայի օրինական կառավարության դեմ ուղղված ԱՄՆ-ի քայլերը, ՌԴ ԱԳ նախարարն ասել է.«ԱՄՆ-ն Վենեսուելայի նկատմամբ ամոթ չի զգում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 12, 2019 13:44 Asia/Tehran
  • Լավրով.«ԱՄՆ-ն ամոթ չի զգում Վենեսուելայի հարցում»

Քննադատելով Վենեսուելայի օրինական կառավարության դեմ ուղղված ԱՄՆ-ի քայլերը, ՌԴ ԱԳ նախարարն ասել է.«ԱՄՆ-ն Վենեսուելայի նկատմամբ ամոթ չի զգում»:

Երեքշաբթի օրը, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Տիմո Սոյնիի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ,Սերգեյ Լավրովն ասել է.«Ամերիկացիներն առաջնորդում են Վենեսուելայի ընդդիմադիրների ղեկավար Խուան Գուայդոյին և իրենց հայտարարություններում ու քայլերում ամոթ չեն զգում»:

Լավրովը հստակեցրել է.«Վենեսուելայի վերաբերյալ բանաձևի նախագիծ ներկայացնելով, ԱՄՆ-ը նպատակ ունի ապակայունացնել այդ երկրի իրավիճակը»:

Ռուսաստանի ԱԳ նախարարն ասել է, որ Վենեսուելայի հարցով խոսելու է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն  հունվարի 23-ին իրեն հռչակեց այդ երկրի նախագահ: Այդ օրվանից ի վեր, Վենեդուելայում  անհանդարտություն է տիրում:

ԱՄՆ-ն միջամտելով Վենեսուելայի ներքին հարցերին,  Գուայդոյին ճանաչել է այդ երկրի նախագահ, Մադուրոյի նախագահությունը համարելով անօրինական: