Human Rights Watch կազմակերպությունը քննադատել է Սաուդյան Արաբիայում կին ակտիվիստների ձերբակալությունը
https://parstoday.ir/hy/news/world-i104417-human_rights_watch_կազմակերպությունը_քննադատել_է_Սաուդյան_Արաբիայում_կին_ակտիվիստների_ձերբակալությունը
Human Rights Watch կազմակերպությունը Սաուդյան Արաբիայի կառավարությունից պահանջել է դադարեցնել կին ակտիվիստների ձերբակալությունն ու խոշտանգումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 15, 2019 14:21 Asia/Tehran
  • Human Rights Watch կազմակերպությունը քննադատել է Սաուդյան Արաբիայում կին ակտիվիստների ձերբակալությունը

Human Rights Watch կազմակերպությունը Սաուդյան Արաբիայի կառավարությունից պահանջել է դադարեցնել կին ակտիվիստների ձերբակալությունն ու խոշտանգումը:

Քննադատելով Սաուդյան Արաբիայում առանց որևէ պատճառ ներկայացնելու Լուջեյն Ալհեզլուլի և 12 այլ կին ակտիվիստների ձերբակալությունը, Human Rights Watch կազմակերպությունը հայտարարել է, որ մեծանում են մտահոգությունները Ալհեզլուլի վիճակի մասին:

Լուջեյն Ալհեզլուլը ձերբակալվել է 2018թ. մայիսին, Սաուդյան Արաբիայում կանանց իրավունքները պաշտպանելու մեղադրանքով: Նրա հայրը վերջերս թուիթերում գրել է, որ սաուդցի գործակալները կալանավայրում խոշտանգման ու սեռային ոտնձգության են ենթարկել իր դստերը:

Հինգշաբթի օրը, Եվրապառլամենտը 517 կողմ, 10 դեմ և 70 ձեռնպահ ձայներով վավերացրել է Սաուդյան Արաբիայում ձերբակալություններն ու խոշտանգումը դատապարտող բանաձևը:

Այդ բանաձևը պահանջում է պատժամիջոցներ կիրառել Սաուդյան Արաբիայի դեմ՝ մարդու իրավունքները խախտելու, հատկապես կին ակտիվիստներին ձերբակալելու ու խոշտանգելու պատճառով: