Ադրբեջանական գազը Եվրոպա փոխադրող գազատարի նախագծի գործադրումն ավարտական փուլ է մտել
Ադրբեջանի էներգետիկայի նախարարն ասաց. «Ադրբեջանի գազը Եվրոպա փոխադրելու համար գազի հարավային միջանցքի նախագիծը ավարտական փուլ է մտել»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն Փարվիզ Շահբազովը շաբաթ օրը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացած Էներգիայի անվտանգության նիստում, անդրադառնալով համաշխարհային անվտանգության ուղղությամբ էներգիայի կարևոր դերակատարությանն, ընդգծել է. «Թեև գազի հարավային միջանցքն առավելապես միտված է Եվրոպայի հարավ-արևելյան շուկային, սակայն այս նախագիծն ապագայում կարող է ներառել նաև եվրոպական երկրները»:
Ադրբեջանի էներգիայի նախարարը, գազի հարավային միջանցքի խորհրդակցական խորհրդի շրջանակում 2019 թվականի փետրվարի 20-ին Բաքվում անցկացվելիք էներգիայի նախարարների նիստի կապակցությամբ ասել է. «Նման նիստերը սատարում են էներգետիկ անվտանգության ամրապնդմանը»:
Գազի հարավային միջանցքը տարածաշրջանի էներգիայի կարևոր նախագծերից է, որ սատարելու է Վրաստանի, Թուրքիայի ու նաև եվրոպական երկրների ռազմավարական ու էներգետիկ շահերի ապահովմանը: