ԵՄ-ն պատժամիջոցներ է գործադրում Ռուսաստանի դեմ. Մոգերինի
https://parstoday.ir/hy/news/world-i104545-ԵՄ_ն_պատժամիջոցներ_է_գործադրում_Ռուսաստանի_դեմ._Մոգերինի
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն տեղեկացրել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների գործադրման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 18, 2019 14:26 Asia/Tehran
  • ԵՄ-ն պատժամիջոցներ է գործադրում Ռուսաստանի դեմ. Մոգերինի

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն տեղեկացրել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների գործադրման մասին:

Համաձայն ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդման, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին երկուշաբթի օրն ասել է, որ Կերչի նեղուցի դեպքի հետ կապված ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին կհայտարարի առաջիկա շաբաթների ընթացքում:

«Պատժամիջոցների նպատակն է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, հետևաբար այս պատժամիջոցները մի օր չեղարկվելու են: Սակայն ԵՄ-ն մին այսօր դրանց վերացման ուղղությամբ որևէ դրական քայլ չի նկատել»,-հավելել է Մոգերինին:

ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միակողմանի պատժամիջոցները մշտապես արժանացել են Ռուսաստանի իշխանությունների պատասխան քայլին: