Ռուսաստանը զգուշացրել է Վենեսուելայում ԱՄՆ-ի միջամտողական քայլերի կապակցությամբ
Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակը Վենեսուելայի ընդդիմադիրներին աջակցելու այդ երկրի բանակին ուղղված ԱՄՆ-ի նախագահի կոչը շանտաժ է որակել: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան Թրամփի հայտարարությունները Վենեսուելայի մասին շանտաժ է որակել:
Թրամփն ավելի վաղ ասել էր, որ ԱՄՆ-ը Վենեսուելայում հնարավոր է համարում բոլոր տարբերակները և սպառանցել երկրի զինվորականներին, ասելով, որ Մադուրոյին պաշտպանելու դեպքում, նրանք կարող են ամեն ինչ կորցնել: Թրամփն ասել էր.«Վենեսուելայի բանակը պետք է աջակցի ընդդիմությանը և թույլ տա, որպեսզի ԱՄՆ-ի մարդասիրական օգնությունները մուտք գործեն այդ երկիր»:
Վենեսուելայի ճգնաժամը մեկնարկեց հունվարի 23-ին, երբ Խուան Գուայդոն, ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների հովանավորությամբ, իրեն հռչակեց Վենեսուելայի նախագահ: Կառավարությունը Գուայդոյի այդ քայլը որակեց հեղաշրջում՝ ժողովրդի կողմից ընտրված նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ: