ՄԱԿ. Իսրայելը թուլացնում է խաղաղության հիմքերը
ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքի խաղաղության հարցերով ներկայացուցիչը քննադատել է Սիոնիստական ռեժիմի միակողմանի գործողությունները:
ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքի խաղաղության հարցերով պատասխանատու Նիկոլայ Մալդինովը, չորեքշաբթի օրը կայացած Պաղեստինի թեմայով Անվտանգության խորհրդի նիստում հայատարարել է, որ տարածաշրջանում խաղաղության հեռանկարը թույլ է: Նա հավելել է, որ պաղեստինցիների նկատմամբ սիոնիստների գործողությունները ծանր հետևանքներ ունեն պաղեստինցիների համար և սասանում են խաղաղության հիմքերը:
Նա հավելել է, որ Իսրայելի միակողմանի գործողությունները, ճնշումներն ու բռնությունները ծանր հետևանքներ ունեն Պաղեստինի ժողովրդի համար:
Նշելով, որ Իսրայելը միակողմանիորեն գրավել է պաղեստինցիներին պատկանող տարածքները, Մալդինովը հավելել է, որ այդ քայլերը վտանգում են Պաղեստինի ֆինանսական կայունությանը և սպառնում են երկու կողմերի անվտանգությանը:
ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքի խաղաղության հարցերով ներկայացուցիչը նշել է, որ անհրաժեշտ է աջակցել Գազային հումանիտար օգնությունների առաքմանը և պաղեստինցիների հետ հաշտության բանակցություններին: