Մադուրո. «Վենեսուելան պետք է դիմադրի տիրակալ համակարգին»
Վենեսուելայի նախագահն ընդգծել է.«Կարակասը չի պատրաստվում նահանջել տիրակալ համակարգի հարձակումների առաջ»:
Ուրբաթ օրը, Hispan TV իրանական հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում, Նիկոլաս Մադուրոն ասել է.«Վենեսուելան մեծ ուժ ունի իր մշակութային, տնտեսական, քաղաքական ու հասարակական մոդելը ստեղծելու համար և կդիմադրի տիրակալ համակարգին»:
Մարդուրոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Վենեսուելայի դեմ հնչեցրած ռազմական սպառնալիքի մասին հստակեցրել է.«Բոլոր սոցհարցումների արդյունքները վկայում են,որ Վենեսուելայի քաղաքացիների ավելի քան 90 տոկոսը մերժում է այդ երկրի դեմ ցանկակած ռազմական միջամտություն կամ ռազմական հարձակման սպառնալիք»:
Մադուրոյի խոսքով՝ Վենեսուելայի ժողովուրդը Թրամփի հայտարարությունների վերաբերյալ մեկ դիրքորոշում ունի:
Նշելով, որ Թրամփի իրական ցանկությունն է ծնկի բերել այս երկրին, Վենեսուելայի նախագահը հավելել է.«ԱՄՆ նախագահը Վենեսուելայի վերաբերյալ ծայրահեղական ու անցանկալի դիրքորոշում ունի»:
Շնորհակալություն հայտնելով Իրանի մեծարգո առաջնորդին, կառավարությանն ու ժողովրդին՝ Թեհրանի կողմից Վենեսուելային ցուցաբերված դիվանագիտական աջակցության համար, Մադուրոն ասել է.«Կարակասը միշտ էլ ստացել է իրանական կառավարության աջակցությունը»: