Մադուրո. «Վենեսուելան պետք է դիմադրի տիրակալ համակարգին»
https://parstoday.ir/hy/news/world-i104723-Մադուրո._Վենեսուելան_պետք_է_դիմադրի_տիրակալ_համակարգին
Վենեսուելայի նախագահն ընդգծել է.«Կարակասը չի պատրաստվում նահանջել տիրակալ համակարգի հարձակումների առաջ»:
(last modified 2026-05-19T15:23:53+00:00 )
Փետրվար 23, 2019 13:52 Asia/Tehran
  • Մադուրո. «Վենեսուելան պետք է դիմադրի տիրակալ համակարգին»

Վենեսուելայի նախագահն ընդգծել է.«Կարակասը չի պատրաստվում նահանջել տիրակալ համակարգի հարձակումների առաջ»:

Ուրբաթ օրը, Hispan TV իրանական հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում, Նիկոլաս Մադուրոն ասել է.«Վենեսուելան մեծ ուժ ունի իր մշակութային, տնտեսական, քաղաքական ու հասարակական մոդելը ստեղծելու համար և կդիմադրի տիրակալ համակարգին»:

Մարդուրոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Վենեսուելայի դեմ հնչեցրած ռազմական սպառնալիքի մասին հստակեցրել է.«Բոլոր սոցհարցումների արդյունքները վկայում են,որ Վենեսուելայի քաղաքացիների ավելի քան 90 տոկոսը մերժում է այդ երկրի  դեմ ցանկակած ռազմական միջամտություն կամ ռազմական հարձակման սպառնալիք»:

Մադուրոյի խոսքով՝ Վենեսուելայի ժողովուրդը Թրամփի հայտարարությունների վերաբերյալ մեկ դիրքորոշում ունի:

Նշելով, որ Թրամփի իրական ցանկությունն է ծնկի բերել այս երկրին, Վենեսուելայի նախագահը հավելել է.«ԱՄՆ նախագահը Վենեսուելայի վերաբերյալ ծայրահեղական  ու անցանկալի դիրքորոշում ունի»:

Շնորհակալություն հայտնելով Իրանի մեծարգո առաջնորդին, կառավարությանն ու ժողովրդին՝ Թեհրանի կողմից Վենեսուելային ցուցաբերված դիվանագիտական աջակցության համար, Մադուրոն ասել է.«Կարակասը միշտ էլ ստացել է իրանական կառավարության աջակցությունը»: