Կարակաս.«ԱՄՆ-ն պատրվակ է որոնում Վենեսուելայի վրա հարձակվելու համար»
https://parstoday.ir/hy/news/world-i104762-Կարակաս._ԱՄՆ_ն_պատրվակ_է_որոնում_Վենեսուելայի_վրա_հարձակվելու_համար
Վենեսուելայի ԱԳ նախարարն ասել է.«ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները հուսահատորեն պատրվակ են որոնում Վենեսուելայի դեմ պատերազմելու համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 24, 2019 14:08 Asia/Tehran
  • Կարակաս.«ԱՄՆ-ն պատրվակ է որոնում Վենեսուելայի վրա հարձակվելու համար»

Վենեսուելայի ԱԳ նախարարն ասել է.«ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները հուսահատորեն պատրվակ են որոնում Վենեսուելայի դեմ պատերազմելու համար»:

Սպուտնիկ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Վենեսուելայի ԱԳ նախարար Խորխե Արեասան կիրակի օրն ընդգծել է.«ԱՄՆ-ն այսպես կոչված մարդասիրական օգնություններ փոխադրող բեռնավտորներ ուղարկելով Կոլումբիայի ու Վենեսուելայի սահման, հուսահատորեն ձգտում է պատերազմ սանձազերծել Կարակասի դեմ»:

Խորխե Արեասան ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին մեղադրել է միջազգային հանրությանը ապակողմնորոշելու նպատակով ցուցադրական քայլեր անելու մեջ:

Շաբաթ օրը հրկիզվել են ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի կառավարության ընդդիմադիրների համար մարդասիրական օգնություններ տեղափոխող երկու բեռնավոտներ և այդ դեպքը վերագրվել է Վենեսուելայի կառավարությանը:

Արձագանքելով այդ մեղադրանքին, Վենեսուելայի ԱԳ նախարարն ասել է.«Մայք Պոմպեոն ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության գործակալներից մեկն է, ով հմուտ է նման կեղծ գործողություններ իրականացնելու մեջ»: