ԻԼԻՊ-ին անդամակցում է մոտ 13 հազար եվրոպացի
BBC հեռուստաընկերությունը կիրակի օրը հայտարարել է, որ Լոնդոնի՝ ծայրաղեկանության ուսումնասիրության Քինգս Քոլեջի տվյալներով, ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ձևավորումից մինչև 2018թ., այդ խմբավորմանն անդամակցել է մոտ 13 հազար եվրոպացի, որոնք խմբավորմանը միացել են Սիրիայում և Իրաքում:
Կենտրոնի տվյալներով, այս ընթացքում մոտ 7252 մարդ արևելյան Եվրոպայից, և 5904 մարդ արևմտյան Եվրոպայից, միացել է ԻԼԻՊ-ին:
Որոշ ժամանակ առաջ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, դիմելով եվրոպական երկրներին, նշել էր, որ այդ երկրները պարտավոր են հետ ընդունել ԻԼԻՊ-ի անդամ իրենց քաղաքացիներին: Հայտարարություն, որն արժանացավ եվրոպական երկրների ղեկավարների հակազդեցությանը:
Արևմտյան երկրները, որոնք ահաբեկիչներին օգնելու համար ոչինչ չեն խնայել, այսօր կանգնել են ԻԼԻՊ-ի անդամ եվրոպացիների իրենց երկրներ վերադառնալու և ահաբեկչական գործողությունների հավանականության խնդրի առաջ: