Վենեսուելացի դիվանագետ.«ԱՄՆ-ի բեռնվածքի բովանդակությունը սնունդ ու ժամկետանց դեղեր էին»
ՌԴ-ում Վենեսուելլայ դեսպանը շեշտել է.«Վենեուսելլա մուտք չգործած ԱՄՆ-ի օգնության քարավանն իր մեջ պարունակում էր ժամկետանց սնունդ ու դեղորայք»:
Սպուտնիկ լրատվական գործակալության հաղորդմամբ, Կարլոս Ռաֆայել Տորսան ասել է.«Վենեսուելա ուղարկված արտադրանքի պիտանելիության վրա հսկողություն չի եղել և պարզվել է, որ այդ բեռնվածքը պարունակում էր ժամկետանց սնունդ ու դեղորայք»:
Տորսան հավելել է.«Միջազգային ոչ մի կառույց ԱՄՆ-ի օգնության բեռնվածի վրա հսկողություն չի ունեցել ու դրա պատասխանատվությունը հանձն չի առել»:
Վենեսուելացի դիվանագետը շեշտել է.«Ընդհանուր առմամբ Վենեսուելան մարդասիրական օգնությունները չի մերժում: Այնպես որ ընդունել է ՌԴ-ից առաքված շուրջ 7 տոննա դեղորայքը, քանի որ վստա է, որ ՌԴ-ի կողմից չար նպատակներ չկան»:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, ով արգելել էր այս օգնությունների մուտքն այդ երկիր, անդրադառնալով ԱՄՆ-ի բեռնվածքի ժամկետն անց լինելու փաստին, Վաշինգտոնի այս քայլը Վենեսուելայի ժողովրդին ուղղված վիրավորանք է համարել: