Վալենտինա Մատվիենկո.«ԱՄՆ-ին թույլ չենք տա ռազմական միջամտություն կատարել Վենեսուելայում»
https://parstoday.ir/hy/news/world-i105022-Վալենտինա_Մատվիենկո._ԱՄՆ_ին_թույլ_չենք_տա_ռազմական_միջամտություն_կատարել_Վենեսուելայում
ՌԴ Դաշնային խորհրդի Վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ընդգծել է.«Մոսկվան ցանկացած անհրաժեշտ քայլ կկատարի՝ Վենեսուելայում ԱՄՆ-ի ռազմական քայլը կանխելու համար»: Այս մասին հաղորդել է ԻՏԱՌ ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 03, 2019 14:25 Asia/Tehran
  • Վալենտինա Մատվիենկո.«ԱՄՆ-ին թույլ չենք տա ռազմական միջամտություն կատարել Վենեսուելայում»

ՌԴ Դաշնային խորհրդի Վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ընդգծել է.«Մոսկվան ցանկացած անհրաժեշտ քայլ կկատարի՝ Վենեսուելայում ԱՄՆ-ի ռազմական քայլը կանխելու համար»: Այս մասին հաղորդել է ԻՏԱՌ ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Վալենտինա Մատվիենկոն կիրակի օրը Մոսկվայում Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսի հետ հանդիպման ժամանակ ասել է.«Ռուսաստանին մտահոգում է այն փաստը, որ Վենեսուելայում ԱՄՆ-ի հրահրիչ քայլերը կհանգեցնեն արյունահեղության, քանզի ԱՄՆ-ի այդ քայլերն ուղղված են այդ երկրում ռազմական միջամտության իրականացմանը»:

Մատվիենկոն նշել է.«Մոսկվան իր ամբողջ ջանքը գործի կդնի, որպեսզի դա տեղի չունենա»:

Վենեսուելայի ճգնաժամը սկսվեց այս տարի հունվարի 23-ին, երբ այդ երկրի ընդդիմադիրների առաջնորդ Խուան Գուայդոն, ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների աջակցությամբ, իրեն հռչակեց երկրի նախագահ: