Եկեղեցու բարոյական սկանդալը բացասական ազդեցություն է թողել Գերմանիայի քրիստոնյաների վրա
https://parstoday.ir/hy/news/world-i105026-Եկեղեցու_բարոյական_սկանդալը_բացասական_ազդեցություն_է_թողել_Գերմանիայի_քրիստոնյաների_վրա
Մի գերմանական թերթի անցկացրած սոցհարցման արդյունքների համաձայն՝ կաթոլիկ եկեղեցու բարոյական սկանդալը բացասական ազդեցություն է թողել այդ քրիստոնեական եկեղեցու հետևորդների վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 03, 2019 15:01 Asia/Tehran
  • Եկեղեցու բարոյական սկանդալը բացասական ազդեցություն է թողել Գերմանիայի քրիստոնյաների վրա

Մի գերմանական թերթի անցկացրած սոցհարցման արդյունքների համաձայն՝ կաթոլիկ եկեղեցու բարոյական սկանդալը բացասական ազդեցություն է թողել այդ քրիստոնեական եկեղեցու հետևորդների վրա:

Գերմանական Բիլդ օրաթերթի անցկացրած սոցհարցումների արդյունքները ցույց են տալիս,որ այդ երկրի քրիստոնյաների 82 տոկոսի համոզմամբ՝ կաթոլիկ եկեղեցու հոգևորականների բարոյական սկանդալները հարվածել են եկեղեցու հեղինակությանը:

Կաթոլիկ եկեղեցու հետևորդների առնվազն 52 տոկոսն արդեն մտածում է հրաժարվել  եկեղեցուց:

Ըստ սոցհարցման արդյունքների, հարցածների 22 տոկոսն արդեն որոշել է հրաժարվել քրիստոնեությունից:

Բարոյական սկանդալի հետևանքով, աշխարհի կաթոլիկների առաջնորդ Ֆրանցիսկոս Պապը, մեծ թվով հոգևորականների հեռացրել է կաթոլիկ եկեղեցու հոգևոր պաշտոնից: