Եկեղեցու բարոյական սկանդալը բացասական ազդեցություն է թողել Գերմանիայի քրիստոնյաների վրա
Մի գերմանական թերթի անցկացրած սոցհարցման արդյունքների համաձայն՝ կաթոլիկ եկեղեցու բարոյական սկանդալը բացասական ազդեցություն է թողել այդ քրիստոնեական եկեղեցու հետևորդների վրա:
Գերմանական Բիլդ օրաթերթի անցկացրած սոցհարցումների արդյունքները ցույց են տալիս,որ այդ երկրի քրիստոնյաների 82 տոկոսի համոզմամբ՝ կաթոլիկ եկեղեցու հոգևորականների բարոյական սկանդալները հարվածել են եկեղեցու հեղինակությանը:
Կաթոլիկ եկեղեցու հետևորդների առնվազն 52 տոկոսն արդեն մտածում է հրաժարվել եկեղեցուց:
Ըստ սոցհարցման արդյունքների, հարցածների 22 տոկոսն արդեն որոշել է հրաժարվել քրիստոնեությունից:
Բարոյական սկանդալի հետևանքով, աշխարհի կաթոլիկների առաջնորդ Ֆրանցիսկոս Պապը, մեծ թվով հոգևորականների հեռացրել է կաթոլիկ եկեղեցու հոգևոր պաշտոնից: