Գերմանիան Սիրիային մեղադրել է քիմիական զենքեր կիրառելու մեջ
Գերմանիայի կառավարությունը հերթական անգամ Սիրիային մեղադրել է քիմիական զենքեր կիրառելու մեջ:
Գերմանիայի ԱԳ նախարարությունը հրապարակել է հաղորդագրություն,որում նշել է,որ Սիրիան հասանելիություն ունի քիմիական զենքերին և այդ երկրի նախագահ Բաշար Ասադին կոչ է արել ոչնչացնել այդ զենքերը:
Գերմանիայի ԱԳ նախարարությունը պնդում է, որ Բեռլինը ջանքեր է գործադրում՝ կանխելու ողջ աշխարհում, այդ թվում Սիրիայում քիմիական զենքերի կիրառումը:
Քիմիական զենքերի արգելման կազմակերպությունը ուրբաթ օրը հայտարարել է, որ 2018 թվականին Սիրիայի Դումայի տարածքում քլոր թունավոր գազ է օգտագործվել:
Դա այն դեպքում, երբ Սիրիայի կառավարությունը 2013 թվականին Ռուսաստանի համագործակցությամբ և միջազգային կազմակերպությունների վերահսկողությամբ ոչնչացրեց իր բոլոր քիմիական զենքերը: