ՄԱԿ-ի պաշտոնյա.«Արևմտյան Ասիայում Իրանը մարդու իրավունքների առաջատարներից է»
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի տեղակալ Քեյթ Գիլմորն ասել է.«Արևմտյան Ասիայում Իրանը մարդու իրավունքների առաջատարներից է: Իրանցի կանայք, ակտիվ գործունեություն ծավալելով տարբեր ասպարեզներում, առաջատար դիրքեր են զբաղեցնում»: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
Չորեքշաբթի օրը, Թեհրանում, Իրանի իսլամական խորհրդարանի կանանց ֆրակցիայի նախագահ Ֆարիդե Օլադղոբադի հետ հանդիպման ժամանակ, Քեյթ Գիլմորը հավելել է.«ՄԱԿ-ը խորը ըմբռնումով է մոտենում Իրանում մարդու իրավունքների վիճակին»:
Գիլմորը դատապարտել է իսլամաֆոբիան, ռասիզմը և միակողմանի քայլերը:
Ֆարիդե Օլադղոբադը կարևորել է աշխարհում մարդու իրավունքների հետ կապված հարցերը ,ասելով՝ Իրանը հատուկ կողմնորոշում ունի կանանց և նրանց մարդկային արժանապատվության պահպանման նկատմամբ:
Օլադղոբադը հավելել է.«Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, կանայք քաղաքական, տնտեսական, գիտական ու հասարակական տարբեր ոլորտներում ազդեցիկ ներկայություն ունեն»: