ԱՄՆ-ն չի կարող փոխարինել իրանական ու վենեսուելական նավթի մատակարարումները
https://parstoday.ir/hy/news/world-i105229-ԱՄՆ_ն_չի_կարող_փոխարինել_իրանական_ու_վենեսուելական_նավթի_մատակարարումները
Իտալական «Իլ Սոլե» » թերթը գրել է.«Հակաիրանական ու հակավենեսուելական պատժամիջոցների հետևանքով աշխարհում նավթի մատակարարումների պակասն ապահովելու համար ԱՄՆ թերթաքարային նավթի (shale oil) օգտագործման հնարավորությունը պարզապես ամերիկացիների քարոզչությունն է:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 09, 2019 18:09 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն չի կարող փոխարինել իրանական ու վենեսուելական նավթի մատակարարումները

Իտալական «Իլ Սոլե» » թերթը գրել է.«Հակաիրանական ու հակավենեսուելական պատժամիջոցների հետևանքով աշխարհում նավթի մատակարարումների պակասն ապահովելու համար ԱՄՆ թերթաքարային նավթի (shale oil) օգտագործման հնարավորությունը պարզապես ամերիկացիների քարոզչությունն է:

Իտալական թերթն իր այսօրվա համարում «ԱՄՆ-ի կողմից Իրանի ու Վենեսուելայի դեմ սահմանված պատժամիջոցների հետևանքով նավթի շուկան հայտնվել է վտանգի տակ» խորագրով հոդվածում գրել է.«Նավթի համաշխարհային պակասն ապահովելու համար ԱՄՆ թերթաքարային նավթի (shale oil) օգտագործման վարկածը ամերիկացիների քարոզչության արդյունքն է և պետք է ասել,որ այս նավթի տեսակն այնքան մեծ տարբերություն ունի նավթի մյուս տեսակների հետ,որ փաստորեն չի կարող փոխարինող տարբերակ լինել»:

«Իլ Սոլե» թերթը հստակեցրել է.«Որպես խոշոր նավթ արտահանող երկրներ՝ Իրանի ու Վենեսուելայի դեմ միաժամանակ պատժամիջոցներ սահմանելը հանգեցրել է նավթի առաջարկի նվազմանը և համաշխարհային շուկաներում դրա գնի բարձրացմանը»:

Ամերիկացի պաշտոնյաներն ավելի վաղ հայտարարել էին,որ  ԱՄՆ թերթաքարային նավթի արտադրությունը և խոշոր նավթ արտահանող երկրների մեծ ծավալներով նավթի առաջարկը կարող է փոխարինել իրանական ու վենեսուելական նավթի մատակարարումները:

Այդուհանդերձ նավթի գնի բարձրացման պատճառով, Թրամփի կառավարությունը հարկադրված  նահանջելով իրանական նավթի արտահանման մակարդակը զրոյի հասցնելու պնդումներից, իրանական նավթ գնող 8 երկրի ազատեց պատժամիջոցներից: