Մոսկվան զգուշացրել է ԱՄՆ-ին Վենեսուելայում ռուսական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/world-i105370-Մոսկվան_զգուշացրել_է_ԱՄՆ_ին_Վենեսուելայում_ռուսական_ընկերությունների_նկատմամբ_պատժամիջոցների_վերաբերյալ
Ռուսաստանը զգուշացրել է ԱՄՆ-ին՝ Վենեսուելայում ռուսական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների կիրառման՝ կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 13, 2019 14:11 Asia/Tehran
  • Մոսկվան զգուշացրել է ԱՄՆ-ին Վենեսուելայում ռուսական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ

Ռուսաստանը զգուշացրել է ԱՄՆ-ին՝ Վենեսուելայում ռուսական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների կիրառման՝ կապակցությամբ:

Չորեքշաբթի օրը, Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ  ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայում ռուսական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների կիրառման քայլը հանդուգն է և եթե սպառնալիքն իրականացվի, Վաշինգտոնը կոշտ պատասխան կստանա:

ԱՄՆ-ն վերջերս սպառնացել է Վենեսուելայում գործող ռուսական  նավթային ընկերություններին, որոնք  այդ երկրում իրենց գործունեությունը շարունակելու դեպքում կենթարկվեն էմբարգոյի:

ԱՄՆ գանձապետարանը հայտարարել է, որ Վենեսուելայի նկատմամբ Վաշինգտոնի պատժամիջոցները շրջանցելու համար բոյկոտում է  ռուսական Evrofinance Mosnarbank բանկին:

Վենեսուելայի նավթային արդյունաբերության դեմ պատժամիջոցներ սահմանելով, Վաշինգտոնը արգելափակել է նաև այդ երկրի ակտիվները: